Եվրոպական գրանդը Վեյնալդումին փախցրեց Բարսելոնայի ձեռքից
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը որոշել է տեղափոխվել ոչ թե «Բարսելոնա», այլ ՊՍԺ։ Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ինչպես գիտեք, մայիսի 26-ին տեղեկատվություն տարածվեց, որ հոլանդացի կիսապաշտպանը մինչև 2024 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել կատալոնական ակումբի հետ և տվել է բանավոր համաձայնություն վերջինիս ներկայացուցիչներին` մերժելով ՊՍԺ-ի առաջարկը։
Սակայն, օրեր առաջ, փարիզյան ակումբը կրկին մտել է խաղի մեջ։ Ռոմանոն հայտնում է, որ «Պարի Սեն-Ժերմենը» 30-ամյա կիսապաշտպանին պատրաստ է կրկնակի ավելի շատ աշխատավարձ վճարել, քան «Բարսելոնան», իսկ Վեյնալդումն այդ առաջարկն ընդունել է։
Հաղորդվում է, որ կատալոնական ակումբը չի պատրաստվում բարելավել իր առաջարկը, որն արել էր մի քանի շաբաթ առաջ։
Աղբյուրի փոխանցմամբ` անցնող 56 ժամերի ընթացքում ՊՍԺ-ի գլխավոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն բազմաթիվ անգամներ հեռախոսազրույց է ունեցել Վեյնալդումի հետ։
Նշվում է, որ ներկա պահին ՊՍԺ-ի ղեկահարությունն արագացված գործընթացով ցանկանում է ավարտին հասցնել գործարքը, որպեսզի «Բարսելոնան» հանկարծ չմեծացնի իր առավելությունը։
հավելենք, որ Ժորժինիո Վեյնալդումը փարիզյան ակումբի հետ պայմանագիրը նույնպես նախատեսված է լինելու մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ հոլանդացի կիսապաշտպանը սույն թվականի հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ և նոր ակումբի շարքերը կհամալրի անվճար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժորժինիո Վեյնալդում, Լիվերպուլ, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո