Եվրոպական գրանդը պատրաստ է Սպերցյանի տրանսֆերի համար վճարել 20 մլն եվրո
Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։
«РБ Спорт»-ի հաղորդմամբ` փարզիյան ակումբը հետաքրքրված է 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ է նրա տրանսֆերը գնել 20 միլիոն եվրոյով։
Այդուհանդերձ, «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին չի ցանկանում ակումբի սանին բաց թողնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
2024 թ. ամռանը «Պարի Սեն-Ժերմենը» «Կրասնոդարի» հետ արդեն գործարք իրականացրել է և 20 մլն եվրոյով ձեռք բերել ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովին։
Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Ատալանտան»։ Հայ ֆուտբոլիստը մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի «Կրասնոդարի» հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, հայկական-ֆուտբոլ, ՊՍԺ, Սերգեյ Գալիցկի, տրանսֆերներ