Եվրագավաթները վերադարձան․ հայտնի են ԵԼ-ի 1/4 եզրափակչի առաջին մասնակցիները🎥
Եվրագավաթային մրցաշարերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտ ամսին անորոշ ժանակաով դադարեցվելին և այսօր՝ օգոստոսի 5-ին, գրեթե 6 ամսվա դադարից միջազգային մրցաշարերը վերադառնում են։ Այսօր կայանում են Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները։
Դոնեցկի «Շախտյորը» Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Վոլֆսբուրգի» դեմ։ Կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր ուկրաինական ակումբի հաղթանակով՝ 2։1։
Պատասխան խաղի մեծ մասում էլ Դոնեցկը ներկայացնող ակումբն ուներ առավելություն, սակայն երկար ժամանակ չէր հաջողվում բացել խաղի հաշիվը։ Լուիս Կաստրոյի սաները միայն 89-րդ րոպեին կարողացան, ի վերջո, գրավել մրցակցի դարպասը․ աչքի ընկավ Ժունիոր Մորաեսը։ Հատկանշանակ է, որ մինչև հանդիպման ավարտը «հանքափորները» ևս երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ 90+1-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մանոր Սոլոմոնը, իսկ 90+3-րդ րոպեին իր անվան դիմաց դուբլ գրացեց Մորաեսը։
Այսպիսով, ուկրաինական ակումբը հաղթեց ընդհանուր 5։1 հաշվով և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որի շրջանակում կմցրի «Բազել» – «Այնտրախտ» զույգի հաղթողի հետ։
Նույն՝ 3։0 հաշիվը գրանցվեց նաև զուգահեռաբար ընթացող «Կոպենհագեն» – «Իստամբուլ Բաշակշեհիր» հանդիպման շրջանակում։ Դանիական ակումբը վստահ հաղթանակ տարավ՝ նույնպես նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր։ Հավելենք, որ դիմակայության առաջին խաղը Ստամբուլում ավարտվել էր 1։1 հաշվով։
Դանիական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Յոնաս Օլդեր Վինդը, իսկ մեկ գնդակ էլ խփեց Ռասմուս Ֆալկը։
«Կոպենհագենը» 1/4 եզրափակչի շրջանակում կմրցի «ՄՅՈՒ» – ԼԱՍԿ դիմակայության հաղթողի հետ։
# Եվրոպա-լիգա, Ժունիոր Մորաես, Իստամբուլ Բաշակշեհիր, Կոպենհագեն, Մանոր Սոլոմոն, Շախտյոր, Վոլֆսբերգեր