Եվրո-2024. Պորտուգալիան 11-մետրանոցներով հաղթեց Սլովենիային` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥
Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը մրցեց Սլովենիայի թիմի դեմ։
Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով։ Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ։ Ավելի դիպուկ գտնվեցին պորտուգալացիները` հաղթելով 3:0 հաշվով։
Հարվածաշարի ժամանակ փայլեց Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Դիոգու Կոշտան, որը հետ մղեց մրցակցի երեք հարցած։
Նշենք, որ հանդիպման 105-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն կարող էր բացել հաշիվը, սակայն վրիպեց 11-մետրանոցից։ Սլովենացիներին փրկեց դարպասապահ Յան Օբլակը։
Այսպիսով, Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Ֆրանսիայի թիմի դեմ։ Սլովենիան լքեց հետագա պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիոգու Կոշտա, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Կրիշտիանու-Ռոնալդու, Յան Օբլակ, Պորտուգալիայի հավաքական, Սլովենիայի հավաքական