«Ես գոլեր եմ խփում, իսկ մյուսները` ոչ». Չալհանօղլուն իրեն համարում է լավագույն փլեյմեյքերը

«Ես գոլեր եմ խփում, իսկ մյուսները` ոչ». Չալհանօղլուն իրեն համարում է լավագույն փլեյմեյքերը

23/02/2024 - 14:23

«Ինտերի» և Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Հական Չալհանօղլուն իրեն համարել աշխարհի լավագույն փլեյմեյքերը։

– Ամիսներ առաջ ասում էի, որ լավագույն փլեյմեյքերների շարքում եմ, սակայն ոչ-ոք ինձ չհավատաց, սակայն ես միշտ հավատում եմ իմ ուժերին, գիտեմ իմ որակներն ու ոչ ոքից չեմ վախենում։

Այժմ կնշեմ հինգ փլեյմեյքեր, ներառյալ նաև ձեզ, պետք է նրանց դասակարգեք։ Ո՞ր հորիզոնականում է Տոնի Կրոսը։

– Երրորդ հորիզոնական։

Էնցո Ֆերնանդե՞ս։

– Հինգերորդ։

Ռոդրի՞։

– Երկրորդ։

Կիմի՞խ։

– Չորրորդ։

Չալհանօղլո՞ւ։

– Առաջին։

Ինչո՞ւ եք Ձեզ համարում լավագույն փլեյմեյքերը։

– Ես գոլեր եմ խփում, իսկ մյուսները` ոչ։ Եթե տեսել եք ես գոլի հեղինակ եմ դառնում ոչ թե մոտ տարածությունից, այլ 25-30 մետր հեռավորությունից կամ տուգանայինի իրացումից հետո։ Դա շատ բարդ է։

Մյուս բոլոր ֆուտբոլիստները հիանալի են կառավարում գնդակը, սակայն ես չեմ սիրում գնդակը փոխանցել 5 մետր հեռավորության վրա։ Ես միշտ առանցքային փոխանցում եմ փնտրում` այդ ընթացքում մեծացնելով գոլ խփելու հավանականությունը։ Աջ կամ ձախ փոխանցումը հարցի լուծում չէ։

30-ամյա ֆուտբոլիստի հարցազրույցը մեջբերում է FCInterNews-ը։

Հավելենք, որ Չալհանօղլուն 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 30 խաղում խփել է 11 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023