«Եկե՛ք հիմարություններ չանենք»․ ի՞նչ է ասել Մեսսին Նապոլիի դեմ հանդիպման ընդմիջմանը🎥
Օգոստոսի 8-ին «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ «Նապոլիի» նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Բավարիայի» դեմ։
Առաջին խաղակեսից հետո, երբ հաշիվն արդեն 3։1 էր, կատալոնական ակումբի ավագ Լեո Մեսսին հանդիպման ընդմիջմանը հանդերձարան ուղևորվելիս դիմել է խաղընկերներին․
«Եկե՛ք հիմարություններ չանենք։ Մենք երկու գնդակի առավելություն ունենք, այդ պատճառով եկե՛ք հանգստացնենք խաղը և հանգիստ խաղանք»,- նշել է Մեսսին, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Իսկ այս տեսանյութը, որը հրապարակվել է Hagrid-ի Twitter-յան էջում, ևս հաստատում է, որ Մեսսին նման զրույց է ունեցել խաղընկերների հետ։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Նապոլի, Չեմպիոնների-լիգա