ԵԼ. Սևիլիան երկու գնդակի տարբերությամբ հաղթեց Դինամո Զագրեբին🎥
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին դիմակայության շրջանակում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց «Դինամո Զագրեբի» դեմ։
Խուլիեն Լոպետեգիի թիմը բավական վստահ տեսք ուներ, ինչն էլ նպաստեց, որ անդալուսական ակումբը հաղթեց 3:1 հաշվով։
Տանտերերի կազմից մեկական անգամ աչքի ընկան Իվան Ռակիտկչը, Լուկաս Օկամպոսն ու Անտոնի Մարսիալը, իսկ հյուրերի միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց Միսլավ Օրշիչը։
Նշենք, որ Անտոնի Մարսիալն առաջին գոլը խփեց «Սևիլիայի» շարքերը համալրելուց հետո։
Հավելենք, որ այդ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնի Մարսիալ, Դինամո Զագրեբ, Եվրոպա-լիգա, Իվան Ռակիտիչ, Լուկաս Օկամպոս, Խուլիեն Լոպետեգի, Միսլավ Օրշիչ, Սևիլիա