ԵԼ. Էնդրիկի գոլը ոչ-ոքի է պարգևել «Լիոնին» «Սելտայի» դեմ խաղում 🎥
ԵԼ. Էնդրիկի գոլը ոչ-ոքի է պարգևել «Լիոնին» «Սելտայի» դեմ խաղում 🎥
13/03/2026 - 12:53

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լիոնը» Վիգոյի «Բալայդոս» ստադիոնում ոչ-ոքի (1:1) է գրանցել «Սելտայի» հետ։

Իսպանական ակումբը Խավիեր Ռուեդայի գոլի շնորհիվ 25-րդ րոպեից հաղթում էր 1:0 հաշվով։

Կլաուդիո Խիրալդեսի գլխավորած թիմը 55-րդ րոպեից` Բորխա Իգլեսիասի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։

Քանակական առավելություն ստացած ֆրանսիական ակումբը խաղավերջում կարողացել է խուսափել պարտությունից. 87-րդ րոպեին հյուրերին պարտությունից փրկել է Էնդրիկը։

Բրազիլացի ֆուտբոլիստը հունվարին է Մադրիդի «Ռեալից» վարձավճարով տեղափոխվել «Լիոն», որի կազմում 11 խաղում խփել է 6 գոլ, կատարել 4 ասիստ։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 19-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026