ԵԼ. «Արարատ-Արմենիայի» հավանական բոլոր մրցակիցները Լիգայի փուլում 📸
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպա լիգայի Լիգայի փուլում։
Հայտնի են դարձել հայկական ակումբի հավանական բոլոր մրցակիցները։ Վիճակահանության ժամանակ յուրաքանչյուր զամբյուղից Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը կստանա երկուական մրցակից։
Առաջին զամբյուղ – «Բայեր» (Գերմանիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Յուվենտուս», «Միլան» (երկուսն էլ` Իտալիա), «Լիոն», «Մարսել» (երկուսն էլ` Ֆրանսիա), «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա), «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ), «Օլիմպիակոս» (Հունաստան)։
Երկրորդ զամբյուղ – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա), «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա), «Յունիոն Սենթ Ժիլուազ», «Անդերլեխտ» (երկուս էլ` Բելգիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Սելթիկ» (Շոտլանդիա), «Սպարտա Պրահա» (Չեխիա), «Ռեն» (Ֆրանսիա)։
Երրորդ զամբյուղ – «Շտուրմ» (Ավստրիա), «Լեխ», «Յագելոնիա» (երկուսն էլ` Լեհաստան), «Քրիստալ Փելաս», «Բորնմութ», «Սանդեռլենդ» (բոլորը` Անգլիա), «Ցելյե» (Սլովենիա), «Օմոնոիա», Կիպրոս), «Սելտա» (Իսպանիա)։
Չորրորդ զամբյուղ – «Հոֆենհայմ» (Գերմանիա), «Բեշիկթաշ» (Թուրքիա), «Տորենսե» (Պորտուգալիա), «Հապոլե Բեր Շևա» (Իսրայել), ՆԵԿ (Նիդերլանդներ), ՕՖԻ (Հունաստան), «Լիլեստրյոմ» (Նորվեգիա), «Լևսկի» (Բուլղարիա), «Արարատ-Արմենիա» (Հայաստան)։
Եվրոպա լիգայի Լիգայի փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 28-ին, մեկնարկը` ժամը 15:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արարատ-Արմենիա, Եվրոպա-լիգա