Եվրո-2024. Նիդերլանդները comeback արեց Թուրքիայի դեմ խաղում` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥
Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի վերջին դիմակայությունում Նիդերլանդների հավաքականը Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում մրցեց Թուրքիայի դեմ։
Հանդիպումն անցավ անչափ լարված և համառ պայքարում, որն ավարտվեց «նարնջագույնների» կամային հաղթանակով` 2:1 հաշվով։
Հանդիպումը բավական ծանր ընթացք ստացավ Ռոնալդ Կումանի գլխավորած հավաքականի համար, որը 35-րդ րոպեից պարտվում էր 0:1 հաշվով. թուրքերի կազմից անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ պաշտպան Սամեթ Ակայդինը։
Երկար ժամանակ նիդերլանդցիները ճնշում էին գործադրում և կարողացան 70-րդ ու 76-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ comeback անել. մրցակցի դարպասը գրավեց Ստեֆան դե Վրեյը, իսկ Մերթ Մյուլդուրը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Այսպիսով, Նիդերլանդների հավաքանը դուրս Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Անգլիայի թիմի դեմ։ Թուրքիան ավարտեց մրցելույթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am