Ե՞րբ էր Բավարիան վերջին անգամ 11-մետրանոցներով պարտվել Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող ակումբի
Հունվարի 13-ին կայացավ Գերմանիայի գավաթի 2020/21 խաղարկության 1/16 եզրափակչի վերջին հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլը» և գործող գավաթակիր «Բավարիան»։
Մյունխենյան ակումբը հանդիպման մեծ մասում հաղթում էր 1։2 հաշվով, սակայն 90+5-րդ րոպեին գնդակ բաց թողեց, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ դարպասի գրավում չարձանագրվեց։
Կողմերը հաղթողին պարզելու համար 11-մետրանոց հարվածներ իրացրին, ինչի արդյունքում պայքարը շարունակեցին «Հոլշտայն Քիլի» ֆուտբոլիստները։ Վճռորոշ դարձավ «Բավարիայի» կիսապաշտպան Մարկ Ռոկայի վրիպումը, ում հարվածից հետո տանտերերին փրկեց դարպասապահ Յոհաննես Գելիոսը։
Այսպիսով, Հանս Ֆլիկի սաները լքեցին պայքարը, իսկ «Հոլշտայն Քիլը» դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Դարմշտադտի» դեմ։
Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, 2000 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ «Բավարիան» Գերմանիայի գավաթի շրջանակում 11-մետրանոցներով պարտվում է Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող որևէ ակումբի։ Առաջին անգամ նման հաջողություն գրանցել էր միայն «Մագդեբուրգը» 2000 թվականին։ «Հոլշտայն Քիլը» այդ առումով երկրորդ ակումբն է։
# DFB-Pokal, Բավարիա, Գերմանիայի գավաթ, Երկրորդ Բունդեսլիգա, Հանս-Դիտեր Ֆլիկ, Հոլշտայն Քիլ