Դրամա Փարիզում! «Բավարիան» 10 ֆուտբոլիստով հաղթեց ՊՍԺ-ին 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Բավարիան» Փարիզում 2:1 հաշվով հաղթեց մրցաշարի գործող գավաթակիր ՊՍԺ-ին։
Առաջին խաղակեսի հերոսն ու հակահերոսը մյունխենյան գրանդի վինգեր Լուիս Դիասն էր, որը դուբլ գրանցեց և հեռացվեց դաշտից։
Կոլումբացի ֆուտբոլիստը դարպասի գրավմամբ աչքի ընկավ չորրորդ ու 32-րդ րոպեներին, իսկ Աշրաֆ Հակիմիի նկատմամբ կոպտագույն խախտում թույլ տալուց հետո` 45+7-ին կարմիր քարտ ստացավ։
Փարիզյան գրանդը, ստանալով քանակական առավելություն, երկրորդ խաղակեսում խաղային ու տարածքային հսկայական առավելություն ուներ, բայց կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը. 74-րդ րոպեին Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի գոլը խփեց Ժոաու Նևեշը։
Միյան երկրորդ խաղակեսում «ռեկորդ մայսթերից» 7 սեյվ կատարեց Մանուել Նոյերը։ 39-ամյա դարպասապահ մի շարք դրվագներում Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին փրկեց վերահաս գոլից։
«Բավարիան» Լիգայի փուլում հաղթել է բոլոր խաղերում և 12 միավորով առաջին տեղում է, ՊՍԺ-ն 9 միավորով երրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am