Դրամա Մայամիում. «Ռեալն» Ալոնսոյի գլխավորությամբ առաջին խաղում չկոտրեց «Ալ Հիլալի» դիմադրությունը 🎥
Աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» H խմբում մրցեց «Ալ Հիլալի» դեմ։
«Արքայական ակումբը», որն առաջին հանդիպումն էր անցկացնում նոր գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի գլխավորությամբ, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։
Մադրիդյան գրանդից հաշիվը 34-րդ րոպեին բացեց Գոնսալո Գարսիան, որին Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը 41-րդ րոպեին պատասխանեց Ռուբեն Նևեշի իրացրած 11-մետրանոցով։
«Լոս բլանկոսին» 90+2-րդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. «Ալ Հիլալից» հերոսացավ դարպասապահ Յասին Բունուն։
Առաջին տուրում այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.
«Պաչուկա» (Մեքսիկա) – «Զալցբուրգ» (Ավստրիա)` 19.06, 2:00
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱԱ, Ալ Հիլալ, Աշխարհի ակումբային առաջնություն, Բոնո, Գոնսալո Գարսիա, Խաբի Ալոնսո, Յասին Բունու, Ռեալ Մադրիդ, Ռուբեն Նևեշ, Ֆեդերիկո Վալվերդե90+1' THIS IS INSANE! Penalty to @realmadrid, Valverde from the spot and Bono SAVES IT! We are still level in Miami! 😮
— DAZN Football (@DAZNFootball) June 18, 2025
Watch the @FIFACWC | June 14 – July 13 | Every Game | Free | https://t.co/i0K4eUtwwb | #FIFACWC #TakeItToTheWorld #RMAHIL pic.twitter.com/CpwOek3yWy