Դրամա Մադրիդում! «Ատլետիկոն» գոլառատ խաղում հաղթեց «Ռեալ Սոսիեդադին» 🎥
«Ռոխիբլանկոսը» 5-րդ րոպեին բացեց հաշիվը. աչքի ընկավ Ալեքսանդր Սյորլոթը։ Հյուրերն արդեն 9-րդ րոպեին Կառլոս Սոլերի ջանքերով հավասարեցրին հաշիվը։
Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։
Երկրորդ խաղակեսում պատմությունը կրկնվեց. բասկյան ակումբը շատ արագ պատասխանեց «Ատլետիկոյի» գոլին։
Նախ` 67-րդ րոպեին Նիկո Գոնսալեսը նորցի առաջ մղեց մադրիդյան գրանդին, ապա` 68-ին «Սոսիեդադի» ավագ Միկել Օյարաաբալը լուսատախտակին վառեց 2:2 հաշիվը։
Այդուհանդերձ, 81-րդ րոպեին Գոնսալեսը ևս գոլ խփեց, ձևակերպեց դուբլ` դնելով հանդիպման վերջակետը։
«Լոս կոլչոներոսը» 54 միավորով 3-րդն է, «Սոսիեդադը»` 35 միավորով 9-րդը։
Այս ակումբներն ապրիլի 18-ին կհանդիպեն նաև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում, որը կկայանա Սևիկիայի «Էստադիո դե լա Կարտուխա» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml