Դրամա Լիգա 1-ում. Նիցցայի դարպասապահը 11-մետրանոց երկու հարված հետ մղեց Մոնակոյի դեմ խաղում 🎥
Լիգա 1-ի 6-րդ տուրի մեկնարկային և կենտրոնական հանդիպումը կայացավ «Լուի II» մարզադաշտում, որտեղ «Նիցցան» ֆրանսիական Ռիվերայի գլխավոր դերբիում մրցեց «Մոնակոյի» դեմ։
Հանդիպումն անցավ բավական թեժ և դրամատիկ պայքարում, որի ընթացքում «Նիցցայի» դարպասապահ Մարչին Բուլկան 11-մետրանոց երկու հարցած հետ մղեց։
Լեհ դարպասապահն իր թիմին երկու անգամ փրկեց մոնեգասկների նորեկ Ֆոլարին Բալոգանի հարվածներից հետո։
Դեռ ավելին` հյուրերը 90+1-րդ րոպեին նաև հաղթանակ կորզեցին. Ֆրանչեսկո Ֆարիոլիի թիմից հերոսացավ Ժերեմի Բոգան, ով հիանալի անցում ձեռնարկեց ու գրավեց «Մոնակոյի» դարպասը։
Այսպիսով, «Նիցցան» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 12 միավոր և գլխավորեց Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։
«Մոնակոն», Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում կրելով առաջին պարտությունը, մնաց 11 միավորով և նահանջեց 2-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժերեմի Բոգա, Լիգա-1, Մարցին Բուլկա, Մոնակո, Նիցցա, Ֆոլարին Բալոգան, Ֆրանչեսկո Ֆարիոլի