Դրամա Թուրինում. Յուվենտուսը 90+7-րդ րոպեին հաղթանակ կորզեց Վերոնայի դեմ խաղում 🎥
Իտալական Ա սերիայի 10-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մարզադաշտում մրցեց «Վերոնայի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «բյանկոներիներն» ունեին տոտալ առավելություն, սակայն ոչ մի կերպ չէին կարողանում խփել այդքան ցանկալի գոլը։
Հանդիպման ընթացքում էլ VAR համակարգը երկու անգամ չեղարկեց Մոյզե Կենի խփած գոլերը։
Թվում էր` Մասիմիլիանո Ալեգրիի թիմը կարևոր միավորներ կկորցնի, սակայն 90+7-րդ րոպեին, ամեն դեպքում, տանտերերը հաղթանակ կորզեցին. հերոսացավ փոխարինման դուրս եկած 23-ամյա կիսապաշտպան Անդրեա Կամբիասոն։
Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» վաստակեց 23 միավոր` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
Հավելենք, որ թուրինյան ակումբն Ա սերիայի շրջանակում անցկացրած վերջին 5 խաղերում դարպասն անառիկ է պահել` այդ ընթացքում տոնելով 4 հաղթանակ։
«Վերոնան», 8 միավորով, 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անդրեա Կամբիասո, Մասիմիլիանո-Ալեգրի, Մոյզե Կեն, Յուվենտուս, Վերոնա