Դրամա Անգլիայում! «Ռեալը» նորից հաղթեց «Ման. Սիթիին»` դուրս գալով ՉԼ-ի 1/4 եզրափակիչ 🎥
Դրամա Անգլիայում! «Ռեալը» նորից հաղթեց «Ման. Սիթիին»` դուրս գալով ՉԼ-ի 1/4 եզրափակիչ 🎥
18/03/2026 - 01:56

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում էլ «արքայական» ակումբը հաղթել էր 3:0 հաշվով։

Պատասխան հանդիպումը բավական անսպասելի ընթացք ունեցավ. 20-րդ րոպեին «քաղաքաբնակների» ավագ Բեռնարդու Սիլվան Վինիսուսի հարվածից հետո գնդակը դատարկ դարպասից ձեռքով հեռացնելու համար կարմր քարտ ստացավ` հեռացվելով դաշտից։

Այդ դրվագում հանդիպման գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը 11-մետրանոց նշանակեց մադրիդյան գրանդի օգտին, որն իրացրեց 11-մետրանոցը։

«Սիթին» նույնիսկ 10 ֆուտբոլիստով Էրլինգ Հոլանդի ջանքերով 41-րդ րոպեին խփեց պատասխան գնդակը։

Երկրորդ խաղակեսում էլ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը մի շարք իրական գոլային պահեր ստեղծեց, բայց չկարողացան գրավել մրցակցի դարպասը։

Փոխարենը 90+3-րդ րոպեին Վինիսիուսը դուբլ գրանցեց` ապահովելով «Ռեալի» հաղթանակը։

Այսպիսով, մադրիդյան գրանդն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:1 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Բավարիա» – «Ատալանտա» դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026