Դորտմունդյան դրամատիզմ. Բորուսիան հաղթեց և օգտվում է Բավարիայի ոչ-ոքիից (տեսանյութ)
Գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրում կայացան մի շարք հանդիպումներ:
«Բավարիան» հյուրընկալվելիս ոչ-ոքի ավարտեց «Ֆրայբուրգի» հետ հանդիպումը: Մյունխենյան թիմի գոլը խփել է Ռոբերտ Լևանդովսկին:
«Բորուսիան» հյուրընկալել էր «Վոլֆսբուրգին» և հաղթեց 2:0 հաշվով. հանդիպման ավելացված առաջին րոպեին Պակո Ալկասերը տուգանայինից կատարած հուժկու հարվածով բացել է հաշիվը. ևս 3 րոպե անց իսպանացին դուբլ է ձևակերպել::
Այսպիսով, այս կարևոր հաղթանակից հետո Ֆավրի թիմը 63 միավորով գլխավորում է աղյուսակը, «Բավարիան» 2-րդն է 61 միավորով:
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա