Դոնարուման պայմանագիր է համաձայնեցրել իր հավանական նոր ակումբի հետ
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, ով սույն թվականի հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 22-ամյա դարպասապահն արդեն ընդունել է փարիզյան ակումբի կատարած առաջարկը։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվելու է 5 տարվա պայմանագիր, իսկ Դոնարումայի տարեկան աշխատավարձը կազմելու 12 մլն եվրո։
Նա «Պարի Սեն-Ժերմենի» շարքերը կհամալրի անվճար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Միլան, ՊՍԺ, Ջանլուիջի Դոնարումա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո