Դոնարուման ճանաչվել է Եվրո-2020-ի լավագույն ֆուտբոլիստ
Եվրո-2020-ի եզրափակչի շրջանակում Իտալիայի հավաքակամը 11-մետրանոցներով հաղթեց Անգլիայի ընտրանուն` դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Խաղից հետո տեղի է ունեցել նաև մրցանակաբաշխություն, որի ընթացքում հայտնի է դարձել ողջ մրցաշարի լագագույն ֆուտբոլիստի անունը։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը Եվրո-2020-ի լավագույն ֆուտբլիստ է ճանաչվել Իտալիայի հավաքականի դարպասպաահ Ջանլուիջի Դոնարուման։
Հավելենք, որ 22-ամյա դարպասապահը Եվրոպայի առաջնության շրջանակում մասնակցել է իր հավաքականի բոլոր 7 խաղերին` դաշտում անցկացնելով 719 րոպե։ Այդ ցուցանիշով նա Եվրոպայի առաջնությանը մասնակցած ֆուտբոլիստների շրջանակում լավագույնն է։
Դոնարուման միայն դաշտում չի եղել խմբային փուլի 3-րդ տուրի Ուելսի դեմ կայացած հանդիպման (1:0) վերջնամասում, երբ 89-րդ րոպեին փոխարինվեց։
Երիտասարդ դարպասապայն այդ 7 խաղերից 3-ի ընթացքում դարպասը պահել է անառիկ` կատարելով 9 սեյվ։
Հատկանշական է, որ Դոնարուման Եվրո-2020-ի կիսաեզրափակչի և եզրափակչի շրջանակում 11-մետրանոցների ժամանակ մեծապես օգնեց «սկուադրա աձուրային»։ Նա Իսպանիայի հավաքականի դեմ խաղում «վիճակախաղի» ժամանակ հետ մղեց մրցակցի մեկ, իսկ Անգլիայի դեմ խաղում` երկու 11-մետրանոց հարված։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, իտալիայի հավաքական, Ջանլուիջի Դոնարումա