Դինամո Բաթումին բացահայտել է, թե որքան գումար է վաստակել Խվիչայի վաճառքից
Վրացական Լիգա Էրովնուլիի առաջատար ակումբներից «Դինամո Բաթումին» ներկայացրել է 2023 թ. ֆինանսական հաշվետվությունը` բացահայտելով նաև, թե որքան գումար է ակումբը վաստակել Խվիչա Կվարացխելիայի վաճառքից, ով այժմ հանդես է գալիս «Նապոլիի» կազմում։
Այդ փաստաթղթի մի հատված նվիրված է 2022 թվականին գործակալներին և միջնորդներին վճարված գումարներին։
8 էջից բաղկացած հաշվետվության մեջ «Դինամոն» ներկայացրել է ակումբի պարտքերն ու բյուջեն` համեմատելով նաև դրանք 2021 թվականի թվերի հետ։
2021 թ. Բաթումին ներկայացնող ակումբը վաճառել է 0 լիրային համարժեք «ապրանք», իսկ 2022 թ.` 39 մլն լիրայի (խմբ` 13,8 մլն եվրո)։
Նախորդ ամռանը «Դինամոն» վաճառել է 3 ֆուտբոլիստի։ Իրակլի Ազարովը 300 հազ. եվրոյի դիմաց տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա», Թոռնիկե Գապրենդաշվիլին 200 հազ. եվրոյի դիմաց` լեհական «Զագլեմբե»։
Ակնհայտ է, որ մյուս 13,3 մլն եվրոն «Դինամոն» վաստակել է Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերից։
Նշենք, որ իտալական մի շարք աղբյուրներ, այդ թվում նաև` La Gazzetta dello Sport-ը, հաստատում էին, որ «Նապոլին» վրացի ֆուտբոլիստի դիմաց «Դինամոյին» վճարել է 10 մլն եվրո։
Ավելացնենք, որ Խվիչա Կվարացխելիան «Դինամո Բաթումիի» կազմում հանդես է եկել 2022 ապրիլից մինչև 2022 թ. հուլիս` անցկացրած 11 խաղում դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
22-ամյա ֆուտբոլիստն, ում տրանսֆերային արժեքն արդեն գնահատվում է 85 մլն եվրո, 2022/23 մրցաշրջանում «Նապոլիի» կազմում մասնակցել է 43 հանդիպման և դարձել 13 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ։
Կվարացխելիան «աձուրիների» կազմում դարձել է Ա սերիայի չեմպիոն` ճանաչվելով նաև առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դինամո Բաթումի, Լիգա Էրովնուլի, Խվիչա Կվարացխելիա, Նապոլի, Վրաստանի առաջնություն, տրանսֆերներ