Դիմակը քաշել էր դեմքին և քնել էր․ ինչո՞վ էր զբաղված Բեյլը Ռեալի հանդիպման ընթացքում?
Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Ալավեսի» նկատմամբ՝ էլ ավելի մոտենալով չեմպիոնությանը։
Հանդիպման լուսանկարիչներին հաջողվել է ֆիքսել, թե ինչո՞վ է հանդիպման ժամանակ զբաղված եղել «արքայական» ակումբի վինգեր Գարեթ Բեյլը, ով մնացել էր պահեստայինների նստարանին։
Պարզվում է՝ 30-ամյա ուելսցի ֆուտբոլիստն ընդհանրապես չէր հետևում հանդիպման ընթացքին։ Բեյլը հանդիպման ընթացքում կարծես թե ննջել էր՝ ոտքերը մեկնելով դիմացի նստարանին, իսկ սև բժշկական դիմակը քաշել էր դեմքին։
# Ալավես, Գարեթ-Բեյլ, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ