Դիեգո Սիմեոնեն կողմնորոշվել է Լուիս Սուարեսի փոխարինողի հարցում
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Լուիս Սուարեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «հնդկացիների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմենոն կողմնորոշվել է ուրուգվայցի հարձակցողի փոխարինողի հարցում։
Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի մասին է խոսքը, ում ծառայություններով անձամբ հետաքրքրված է Սիմեոնեն։
Նշվում է, որ Սուարեսի ու «Ատլետիկոյի» միջև պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, իսկ մադրիդյան ակումբը չի պատրաստվում այն երկարաձգել։
Հիշեցնենք, որ «Էլ Պիստոլերոն» «Ատլետիկոյի» կազմում հանդես է գալիս 2020 թ. սեպտեմբերից, որի մարզաշապիկով անցկացրել է 79 հանդիպում` դառնալով 34 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Լաուտարոյին, ապա վերջինս «Ինտերի» կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 43 հանդիպում ու խփել 20 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Լուիս-Սուարես, տրանսֆերներ