Դժբախտ պատահար Ֆրանսիկան Լիգա 1-ում
«Լորյան» ֆուտբոլային ակումբի աշխատակից Յոhան Էսիրարը մահացել է, այն բանից հետո, երբ նրա վրա է ընկել խոտածածկի որակն ապահովող լուսային վահանակը։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Դեպքը տեղի է ունեցել «Ստադ դյու Մուստուա» մարզադաշտում ֆրանսիական լիգա 1-ի 16-րդ տուրի «Լորյան»-«Ռեն» (0։3) խաղից հետո։
Շտապօգնության մեքենայով տղամարդուն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն 45 րոպե անց նա մահացել է։
Նա 36 տարեկան էր, 3 երեխաների հայր։ Վերջին 5 տարում աշխատում էր «Լորյանի» մարզադաշտում։
Առավոտյան մարզման ժամանակը ակումբը մեկ րոպե լռությամբ հարգել է իր աշխատակցի մահը և ցավակցել ընտանիքին ու հարազատներին։
# Լիգա-1, Լորյան, Յոհան Էսիրար, Ռեն