Դե Ձերբի. «Բենզեման վաստակել է Ոսկե գնդակը»

Դե Ձերբի. «Բենզեման վաստակել է Ոսկե գնդակը»

04/11/2021 - 11:03

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։

Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել «հանքափորների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին.

«Այս հանդիպումը տարբերվում էր Կիևում կայացած խաղից։ Այն ժամանակ մենք մոռացել էինք մեր դարպասի մասին։ «Շերիֆի» դեմ խաղում նույնպես վատ տեսք չունեինք, սակայն երկու հիմար գոլ բաց թողեցինք։

Մեզ պետք են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Վիտաոն, Մարկոս Անտոնիոն, որպեսզի աճ գրանցենք և լավագույն կերպով ներկայանանք Չեմպիոնների լիգայում։

Բացի դրանից, անհրաժեշտ է աշխատել նաև տրանսֆերային շուկայում։ Մենք տեխնիկապես զարգացած և արագ ֆուտբոլիստների պակաս ունենք։

Ինչ վերաբերում է Կարիմ Բենզեմայի խաղին, ապա նա վաստակել է «Ոսկե գնդակը»։ Նա ներկա պահին աշխարհի լավագույն հարձակվողն է»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ «Շախտյորի» դեմ խաղում Կարիմ Բենզեման դարձել է դուբլի հեղինակ` կերտելով իր թիմի հաղթանակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022