Դե Բրույնեի առաջին գոլը! «Նապոլին» «Սկուդետոյի» պաշտպանությունն սկսեց հաղթանակով 🎥
Իտալիայի Ա սերիայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Սասուոլոյին»։
«Աձուրիից» հաշիվը բացեց նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Սքոթ Մաքթոմինեյը, մեկ անգամ էլ աչքի ընկավ թիմի նորեկ Կևին դե Բրույնեն։
Բելգիացի կիսապաշտպանը «Նապոլիին» միանալուց հետո առաջին գոլը խփեց։
Այսպիսով, Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը «Սկուդետոյի» պաշտպանությունն սկսեց հաղթանակով` վաստակելով առաջին 3 միավորը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am