Դեպայ. «Մենք Բարսան ենք և կգտնենք բոլոր տիտղոսները նվաճելու միջոց»
«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում կատալոնական ակումբի` «Բավարիայից» կրած պարտության մասին (0:3).
«Արդյունքը, միանշանակ, հիասթափեցնող է։ Մենք պետք է դասեր քաղենք այս պարտությունից և մշտապես միասնական լինենք, որպեսզի փոխենք իրավիճակը։
Մենք «Բարսան» ենք, և ես լրջորեն հավատում եմ, որ մենք կգտնենք միջոց բոլոր տիտղոսները նվաճելու համար։ Առջևում դեռ շատ խաղեր կան։
Ես ցանկանում եմ իմ ամբիցիաները դաշտում ցույց տալ։ Իմ առաջադրանքն է դառնալ գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ»,- նշել է հոլանդացի ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է AS-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Մեմֆիս Դեպայ, Չեմպիոնների-լիգա