Դեպայի գոլի շնորհիվ «Կորինտիանսը» 16 տարի անց դարձավ Բրազիլիայի գավաթակիր 🎥
Բրազիլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի պատասխան խաղում «Կորինտիանսը» Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» ստադիոնում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Վասկո դա Գամային»։
Դիմակայության առաջին խաղում կողմերը գոլեր չէին խփել։
Դորիվալ Ժունիորի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց Նիդերլանդների ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (55 գոլ) և ասիստենտ (36 գոլային փոխանցում) Մեմֆիս Դեպայը` աչքի ընկնելով 63-րդ րոպեին։
«Կորինտիանսից» հաշիվը բացել էր Յուրի Ալբերտոն, իսկ «Վասկոյի» մրցակցի դարպասը գրավել է Նունու Մորեյրան։
Սան Պաուլուն ներկայացնող «Կորինտիանսը» պատմության մեջ չորրորդ անգամ է դարձել Բրազիլիայի գավաթակիր։ Ակումբը նախորդ անգամ տիտղոսը նվաճել էր 16 տարի առաջ` 2009 թվականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml