Դեմբելեն հրաժարվել է Բարսելոնայի հետ երկարաձգել պայմանագիրը
«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ժերար Ռոմերոն, ֆրանսիացի ֆուտբոլիստը որոշել է ակումբի հետ չերկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։
Նշվում է, որ Դեմբելեն արդեն «բլաուգրանասի» ղեկավարությանը տեղեկացրել է, որ առաջարկված պայմաններով չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը և ցանկանում է ամռանը հեռանալ ակումբից։
Քննարկվում էր նաև, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը, հնարավոր է, ակումբից հեռանա արդեն ընթացիկ ձմեռային տրանսֆերային ժամանակ, սակայն այժմ այդ տարբերակը գրեթե բացառված է։
Հաղորդվում է, որ Դեմբելեն իրեն համարում է համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ և կարծում է, որ իր աշխատավարձն էլ պետք համապատասխանի այդ չափանիշին։
24-ամյա հարձակվողը 5 տարվա պայմանագրի դիմաց «Բարսելոնայից» պահանջում է 200 մլն եվրո «կեղտոտ» աշխատավարձ, ինչպես նաև ակումբը պայմանագրի երկարաձգման համար ևս 20 մլն եվրո միանվագ գումար պետք է վճարեր Դեմբելեին ու նրա գործակալին։
Ռոմերոն գրում է, «կապտանռնագույնները» մերժել են Դեմբելեի այդ պահանջը և կասկածում են, որ որևէ ակումբ կհամաձայնի նրա հետ պայմանագիր կնքել այդ պայմաններով
Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն «Բարսելոնայի» շարքերը համալրել է 2017 թ. օգոստոսին և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 129 հանդիպման` դառնալով 31 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ուսման-Դեմբելե, տրանսֆերներ