Դեմբելեն ապաքինվել է
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն պատրաստ է վերադառնալ խաղադաշտ:
Football Espana-ն հայտնում է, որ օգոստոսի 16-ին ստացած ազդրի վնասվածքից հետո ֆրանսիացին լիովին ապաքինվել է:
Սօասվում է, որ Ուսմանը կմասնակցի Լա լիգայի 5-րդ տուրի՝ «Գրանադայի» դեմ խաղին, որը կայանալու է սեպտեմբերի 21-ին:
Հիշեցնենք, որ Դեմբելեն մասնակցել է միայն Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի խաղին:
# Բարսելոնա, Ուսման-Դեմբելե