Դեկու. «Խավին Բարսելոնայի համար լավագույն մարզիչն է»
«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն կարծում է, որ Խավի ակումբի համար լավագույն մարզիչն է.
«Որևէ կասկած չունեմ, որ Խավին «Բարսելոնայի» համար լավագույն մարզիչն է։ Նա լավագույն մարզիչն է այս նախագծի համար, որն սկսվել է մի քանի տարի առաջ։
Նա ընդունել է մարտահրավերը, տեղափոխվել է այստեղ ամենակարևոր պահին և կատարյալ մասնագետ է վերակառուցման համար։
Այժմ ակումբի խաղում որոշակի դժվարություններ կան. «բլաուգրանան» շատ հանդիպումներ է անցկացնում, և Խավին, անկասկած, առաջինն է, ով ցանկանում է, որ ակումբը լավ հանդես գա։
Խավին հիանալի գիտի իր պատասխանատվությունը և գիտի, որ անհաջող մրցելույթները թանկ կարժենան թե՛ իր և թե՛ բոլորիս համար։ Նա հիանալի գիտի, թե ինչ է անում»,- պորտուգալացի ֆունկցիոների խոսքերը մեջբերում է Diario Sport-ը։
Հավելենք, Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում կատալոնական ակումբն անցկացրած 13 խաղում վաստակել է 30 միավոր և զբաղեղնում է 3-րդ հորիզոնականը` առաջատար «Ժիրոնային» զիջելով 4 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դեկու, Լա-լիգա, Խավի