Դելե Ալին մոտ է ակումբային գրանցումը փոխելուն
«Էվերտոնի» կիսապաշտպան Դելե Ալին, ամենայն հավանականությամբ, կարիերա կշարունակի թուրքական «Բեշիկթաշի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բեշիկթաշը» պատրաստ է ինչպես վարձակալել, այնպես գնել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։
Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբը ցանկանում է ամեն կերպ բաժանվել 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից։
«Իրիսները» թույլ են տվել, որպեսզի Ալին ինքնքուրույն որոշում կայացնի իր ապագայի հարցում և կողմնորոշվի, թե ինչ հիմունքներով է ցանկանում փոխել ակումբային գրանցումը։
Ռոմանոն հայտնում է նաև, որ «Բեշիկթաշն» արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել Ալիի հետ և այժմ սպասում է նրա վերջնական որոշմանը։
Հավելենք, որ Դելե Ալին «Էվերտոնի» շարքերը համալրել է սույն թվականի հունվարին, որի կազմում դաշտ է դուրս եկել 13 անգամ` աչքի չընկնելով որևէ արդյունավետ գործողությամբ։
Հիշեցնենք, որ Ալին առավել հայտնի է «Տոտենհեմի» կազմում ունեցած մրցելույթներով, որի մարզաշապիկը կրել է 2015-2022 թվականներին` անցկացրած 269 խաղում դառնալով 67 գոլի և 61 գոլային փոխանցման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բեշիկթաշ, Դելե Ալի, Էվերտոն, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո