Դարպասապահը ձյուն է մաքրում, թեյի ընդմիջում. Վան – Արարատ-Արմենիա հանդիպումն ընդհատվեց📸
Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում կայանում էր «Վան» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը։
Այդուհանդերձ, հանդիպումը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 84-րդ րոպեից մնաց անավարտ։
Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տեղում է առատ ձյուն։
Հանդիպման ընդհատպման պահին «Վանը» հաղթում էր 2:1 հաշվով։ Չարենցավանը ներկայացնող ակումբի կազմից գոլերը խփել են Վլադիմիր Ֆիլիպովն ու Զավեն Բադոյանը, իսկ «Արարատ-Արմենիայի» կազմից աչքի էր ընկել Ջոնաթան Դուարտեն։
Նշենք, որ Չարենցավանում եղանակային պայմաններն այնքան անբարենպաստ էին, որ «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Վալերիո Վիմերկատին բահով մաքրում էր դարպասային հրապարակի ձյունը, իսկ շատ ֆուտբոլիստներ թեյ էին ըմպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Արարատ-Արմենիա, Վալերիո Վիմերկատի, Վան