Դարմիանը ցանկանում է վերադառնալ Իտալիա
«Մանչեսթեր Յունայթեդի» իտալացի պաշտպան Մաթեո Դարմիանը ցանկանում է հեռանալ ակումբից և արդեն հարցում է ուղարկել ակումբի ղեկավարությանն իր տրանսֆերի համար:
Ֆուտբոլիստը մտադիր է վերադառնալ Իտալիա, պնդում է լրագրող Նիկոլո Սկիրան:
29-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Ֆիորենտինան» և «Ինտերը»:
Անցած մրցաշրջանում Դարմիանը մասնակցել է ԱՊԼ-ի ընդամենը 6 հանդիպումների: