Աղբյուր․ «Ալաբան առաջարկներ է սպասում ԱՊԼ-ի ակումբներից. Ռեալի հետ բանակցությունները չեն թևակոխել վճռորոշ փուլ»
«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան, ամենայն հավանականությամբ, կլքի մյունխենյան ակումբը այս ամառ։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, ավստիացի ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավիի և «Ռեալի» միջև բանակցությունները չեն թևակոխել վճռորոշ փուլ։
Այդ իսկ պատճառով Ալաբան առաջարկներ է սպասում անգլիական Պրեմիեր լիգայի ակումբներից։
Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է հրաժարվել Լա լիգայում խաղալու ցանկությունից, եթե անգլիական ակումբներից արժանի առաջարկներ ստանա։
Ինչպես նշում է աղբյուրը, պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։
Տեղեկացնենք, որ ավստրիացու պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև սույն թվականի հունիսի 30-ը, որից հետո նա կարող է տեղափոխվել այլ ակումբ ազատ գործակալի կարգավիճակով, և որ ամենակարևորն է, բացարձակ անվճար։
Գերմանական Բունդեսլիգայի շրջանակում Դավիդ Ալաբան ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բավարիա, Բունդեսլիգա, Դավիդ Ալաբա, Լա լիգա, Չելսի, Ռեալ Մադրիդ