Դանի Ալվեսը դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման
«Բարսելոնայի», «Սևիլիայի», «Յուվենտուսի», ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման։
Marca-ն հայտնում է, որ նախկին ֆուտբոլիստը նման պատիժ է ստացել Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում բռնաբարություն կատարելու համար։
Բացի պատժից, Ալվեսը տուժող կողմին պետք է վճարի 150 հազ. եվրո տուգանք։
Պաշտպանական կողմը կարող է բողոքարկել այս որոշումը` դիմելով նախ Կատալոնիայի Բարձրագույն, ապա Գերագույն դատարան։
Ալվեսը 2023 թ. հունվարից կալանքի տակ էր Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում բռնաբարություն կատարելու համար։ Դեպքը տեղի է ունեցել 2022 թ. նոյեմբերին։
2023 թ. նոյեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ դատարանն ավարտել է նախաքննությունը։ Դատախազությունը պահանջում էր 9-12 տարվա ազատազրկում, սակայն Ալվեսի փաստաբանին հաջողվել է կրճատել նրա պատժի չափը։ Այս գործով դատավարությունը տեղի է ունեցել փետրվարի 5-ից 7-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բրազիլիայի հավաքական, Դանի Ալվես, Յուվենտուս, ՊՍԺ