Դանի Ալվեսը գողության զոհ է դարձել
«Սան-Պաուլոյի» պաշտպան Դանի Ալվեսը դարձել է գողության զոհ։ Գողացել են նրա մեքենան։
Ինչպես տեղեկացնում է Globo Esporte-ն, 36-ամյա խաղացողի մեքենան գողացել են մասնավոր կայանտեղիից։ Դեպքը տեղի է ունեցել Սան Պաուլոյի Պինյերոս համայնքում։ Անվտանգության աշխատակիցները փորձել են կանխել գողին, սակայն նա դիմադրել է և սպառնալիքների միջոցով կարողացել է ստիպել, որ իրեն բաց թողնեն։
Դեպքի առթիվ Ալվեսն արդեն դիմել է ոստիկանություն, իսկ ԶԼՄ-ները չեն նշում, թե ինչ մակնիշի ավտոմեքենա է եղել։
# Դանի Ալվես, Սան Պաուլո