Դանիա 1:2 Բելգիա․ Եվրոյի` դեռևս լավագույն տակտիկական մենամարտը

Դանիա 1:2 Բելգիա․ Եվրոյի` դեռևս լավագույն տակտիկական մենամարտը

18/06/2021 - 18:14

Եվրո-2020 -ի երկրորդ տուորմ մեծ հետաքրքրություն էր առաջացնում Դանիա-Բելգիա հանդիպումը, որն ավարտվեց «կարմիր սատանաների» հաղթանակով` 2:1։

Դանիացիներն առաջին տուորում Կոպենհագենում անակնկալ պարտություն կրեցին ֆիններից (0:1), և իրոք, այդ հանդիպման ելքի վրա մեծ ազդեցություն ունեցավ Քրիստիան Էրիկսենի հետ կապված միջադեպը, իսկ Բելգիան 3:0 հաշվով հաղթեց Ռուսաստանի հավաքականին։


Էրիկսենի հետ կապված դեպքից հետո երկու կարծիք էր շրջանառվում։ Առաջինը, որ Դանիայի հավաքականը հոգեբանորեն վերջնականապես կկոտրվի, իսկ երկրորդը, որ նրանք այնպես կմոտիվացվեն, ինչը նրանց թույկ կտա մինչև մրցաշարի եզրափակիչ հասնել։
Ամեն դեպքում, Բելգիայի դեմ հանդիպումը ավելի շատ ցույց տվեց երկրորդ կարծիքի իրավացիությունը։

Այժմ անդրադառնանք Դանիա 1:2 Բելգիա հանդիպմանն առավել մանրամասն։

Առաջին խաղակես
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Հյումլանը հետաքրքիր տակտիական քայլ էր կատարել․ նրա թիմը հայելանման կրկնել էր Բելգիայի տակտիկական դասավորությունը, այսինքն, 3-4-3-ն ըննդեմ 3-4-3-ի։ Նշենք, որ Դանիայի բազային սխեման 4-3-3-ն է, պարզապես հենց այս խաղի համար Հյումլանի թիմը վերադասավորվել էր։


Սա արդարացված քայլ էր հիմանակնում երեք պատճառներով․
1․ Դանիան կարող էր անհատական պրեսինգ կիրառել ամբողջ խաղադաշտով․ ահա դրվագ հենց խաղի սկզբից. Դանիիայի հավաքականը բարձր անհատական պրեսինգ է կիրառում

Նման պրեսինգի արդյուքնում էլ արդեն հանդիպման 2-րդ րոպեին Բելգիան գնդակ բաց թողեց։ Ահա սյստեղ անհատական պրեսինգի հետաևանքով Ջեյսոն Դենայերը սխալվում է, իսկ Պիեր-Էմիլ Հոյբերգը գնդակը փոխանցում է Յուսուֆ Պաուլսենին, ով էլ բացում է խաղի հաշիվը։

2․ Հնարավորություն էր տալիս ավելի բարձր խաղալ Դանիայի եզրայիններին․ Դանիել Վասն ու Յոաքիմ Մելյեն մեծ ճնշում էին գործադրում Թորգան Ազարի և Թոմա Մենյեի վրա։

Սովորաբար, Բելգիայի մրցակիցները եզրային կիսապաշտպանների վրա նման ճնշում չեն գործադրում։ Այս ամենին ավելանում էր նաև Հոյբերգի դիրքը, ով ուղղակի առաջին կեսում Յուրի Տիլեմասնին միշտ թողնում էր կիսադիրքում։
Տեսեք, եթե Տիլեմանսը շարժվում էր «փակելու» Հոյբերգին, ապա մեծ տարածություն էր թողնում թիկունքում.

Իսկ եթե չեր շարժվում դեպի դանիացին, ապա թույլ էր տալիս նրան հանգիստ շրջվել և զարգացնել գրոհը։

3․ Կևին դե Բրոյնեյի բացակայությունը։ Առանց այս ֆուտբոլիստի «կարմիր սատանաների» տակտիական դասավորությունը կորցնում է իր գլխավոր զենքը։ Այն հիբրիդ չէ։ Չկա ֆուտբոլիստ, ով կարող է վերադասվորվել և խաղալ «կեղծ» դիրքերում և առավելություն ստեղծել իր թիմի համար։


Այսպիսով, ամբողջ առաջին կեսը Կասպեր Հյումլանի թիմի առավելությամբ անցավ։ Նրանք ավելի լավն էին խաղադաշտի ցանկացած հատվածում, և իհարկե, պետք է զարգացնեին հաջողությունը, քանի Բելգիայի հավաքականը չէր վերադարձել խաղ։

Երկրորդ խաղակես
Երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինես Դրիս Մերտենսին փոխարինեց` դաշտ մտցնելով Կևինդե Բրոյեին։

Սակայն, սա զուտ դիրքային փոփոխություն չէր․ Դե Բրոյնեն մտավ խաղադաշտ որպես «կեղծ» ինը համար, իսկ Ռոմելու Լուկակուն տեղափոխվեց հարձակման աջ եզր։ Այս վերադասավորումը բարդացնում էր Դանիայի խնդիրը։
Կասպեր Հյումլանդի թիմը սահմանել էր անհատակն հսկողություն, իսկ Դե Բրոյնեի դեպքում այդպես անհնար էր, քանի որ Կևինը կարող էր և խաղում էր ավելի խորքից։ Նման դեպքում Դանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Սիոն Կյայերը կա՛մ պետք է նրան հետևեր` լքելով դիրքը, կա՛մ թողներ խաղընկերներից մեկին, բայց նման դեպքում Բելգիայի հավաքականի այլ խաղացող կմնար առանց հսկողության։

Այս ամենը հնարավոր է միայն բարձր խաղային ինտելեկտ ունեցող ֆուտբոլիստի պարագայում, այնպիսին, ինչպիսին է Դե Բրոյնեն։ Իհարկե, Մարտինեսի մտահաղացումը փայլուն էր, բայց առանց նման որակներ ունեցող ֆուտբոլիստի այն ուղղակի չէր աշխատի։

Բելգայի առաջինգոլային գրոհն սկսվում է Կևին դե Բրոյնեի կտրուկ փոխանցումով դեպի Ռոմելու Լուկակուն։

Լուկակուն, մտնելով մրցակցի տուգանային հրապարակ, գնդակը հետ է վերադարձնում Դե Բրոյնեին, ում փոխարեն 100 ֆուտբոլիստներից 99-ը կհարվածեին դարպասին, բայց ոչ նա, ով գրոհը նախապես արդեն կարդացել էր.

Ռոբերտո Մարտինեսի թիմի երկրորդ գոլը նույնպես ստեղծվեց Լուկակուի ջանքերի շնորհիվ․ «Ինտերի» հարձակվողը գնդակով շարժվելով աջ եզրով` Դանիայի պաշտպաններին ստիպեց կորցնել իրենց դիրքերը,

ինչի արդյուքնում Բելգիայի հարձակման ձախ կողմում Դե Բրոյնեն ազատ էր մնացել, իսկ նա հոյակապ է դիրքավորվում.

Արդյունքում Կևինը ձախ ոտքի հարվածով հաշիվը դարձնում է 1:2` իր անվան դիմաց գրանցելով գոլ և գոլային փոխանցում։

Բելգիայի հավաքականի հաղթանակը կերտվեց, քանի որ Ռոբերտո Մարտինեսը երկրորդ կեսում գտավ լուծումը։ Սա հատկանշական պահ է․ մենք շատ ենք քննադատում հոյակապ կազմ ունեցող թիմերին իրենց վատ, պահպանողական ֆուտբոլի համար։

Օրինակ` Անգլիային ու Պորտուգալիային, իսկ այստեղ երևում է տարբերությունը․ Բելգիայի հավաքականի մարզիչը չմտածեց, թե ինչպես չեզոքացնի Դանիային պաշտպանությունը ամրապնդելով, այլ ընդհակառակը, նա մրցակցի գրոհներին որոշեց պատասխանել իր սեփական թիմի գրոհներով։ Այսինքն, Ռոբերտո Մարտինեսը վստահեց իր հավաքականի հարձակման ներուժին, որը ոչ թե պետք է պաշտպանվելով Դանիային կանգնեցնել, այլ գրոհներով, ինչը միայ գովասանքի է արժանի։

Դանիայի հավաքականն այս խաղով ցույց տվեց, որ նա լավագույններից է Եվրոյի ընթացիկ մարցաշարում, բայց հանագամանքները իր դեմ են դասավորվել։
Չնայած երկու պարտություններին` Կասպեր Հյումլանի թիմն խմբից դուրս գալու հնարավորություն դեռևս ունի, իսկ դրա համար պետք է անպայման հաղթանակ տոնել Ռուսաստանի ընտրանու նկատմամբ, սակայն պետք է նաև, որ Ֆինլանդիայի հավաքականը խոշոր հաշվով պարտվի Բելգիային։

Վերջում կարելի է մեկ բան փաստել. Դանիայի հավաքականը հիանալի է պատրատսվել այս խաղին, սակայն չուներ Կևին դե Բրոյնե։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտոբոլով !!!

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023