Դանիայի հավաքականի հարձակվողի մոտ 1-ին տիպի շաքարային դիաբետ է ախտորոշվել

Դանիայի հավաքականի հարձակվողի մոտ 1-ին տիպի շաքարային դիաբետ է ախտորոշվել

09/11/2021 - 12:17

Ֆրանսիական «Նիցցայի» և Դանիայի հավաքականի հարձակվող Կասպեր Դոլբերգը հայտարարել է, որ իր մոտ ախտորոշվել է 1-ին տիպի շաքարայաին դիաբետ.

«Սիրելի երկրպագուներ, այս շաբաթ ես ստացա անալիզների արդյունքները և իմացա, որ ինձ մոտ 1-ին տիպի շաքարային դիաբետ է ախտորոշվել։

Իհարկե, այդ նորությունն ինձ համար անսպասելի էր, սակայն ես հանգստություն զգացի, քանի որ վերջապես պարզեցի այս անհասկանալի իրավիճակի պատճառը։

Բացի այդ, ուրախ եմ, որ բժիշկներն ասել են, որ ճիշտ բուժման արդյունքում հիվանդությունը չի կարող խանգարել իմ ֆուտբոլային հետագա կարիերային։

Ես ողջ շաբաթ մարզվել եմ և ինձ արդեն անհամեմատ ավելի լավ եմ զգում։ Ես զրուցել եմ Կասպեր Հյուլմանի հետ (խմբ.` Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչը) և որոշել ենք, որ հավաքականի առաջիկա խաղերին չեմ մասնակցելու, որպեսզի բուժման փոքրիկ կուրս անցնեմ։

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին և Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիային հասկանալու և աջակցության համար»,- գրել է Դոլբերգն Instagram-ի իր էջում։

Նշենք, որ 1-ին տիպի շաքարային դիաբետը անբուժելի հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգը ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի բջիջները, որոնք պատասխանատու են ինսուլինի արտադրության համար: Ինսուլինը չի մտնում արյան մեջ և գլյուկոզա չի փոխանցում բջիջներին, որը մնում է արյան մեջ։

Բուժման հիմնական եղանակը ինսուլինի ներարկումն է, որը կարող է կրկնվել անգամ ողջ կյանքի ընթացքում։ Սրանով հիվանդները փորձում են կառավարել ինսուլինի քանակն արյան մեջ, այդ պատճառով էլ հիվանդության այս տեսակը հաճախ բժիշկներն անվանում են նաև ինսուլինակախված շաքարային դիաբետ։

Հավելենք, որ Դոլբերգը 2019 թ. օգոստոսից հանդես է գալիս «Նիցցայի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 63 հանդիպում` դառնալով 20 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022