Դանիայի հավաքականը շարունակում է իր անվանական հաղթարշավը🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Դանիայի հավաքականն F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Ֆարերյան Կղզիների ընտրանու դեմ։
Դանիացիերը ողջ հանդիպման ընթացքում ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն և հաղթեցին 3:1 հաշվով։
Տանտերերին հաղթանակ պարգևեցին Անդրեաս Սկով Օլսենի, Յակուբ Բրուն Լարսենի և Յոաքիմ Մելյեի խփած գոլերը։
Ֆարերյան Կղզիների միակ գոլն էլ խփեց Կլեմինտ Օլսենը։
Այսպիսով, Կասպեր Հյուլմանի թիմն ընթացիկ որակավորման փուլի շրջանակում տոնեց 9-րդ անընդմեջ հաղթանակը։ Դանիայի հավաքականն այդ ընթացքուն խփել է 30 գոլ` սեփական դարպասն ընդունելով ընամենը մեկը։
Այս խմբում կայացել է ևս երկու հանդիպում.
Ավստրիա 4:2 Իսրայել
F խումբը 9-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- Դանիա – 27 միավոր
- Շոտլանդիա – 20 միավոր
- Իսրայել – 13 միավոր
- Ավստրիա – 13 միավոր
- Ֆարերյան Կղզիներ – 4 միավոր
- Մոլդովա – 1 միավոր
Նշենք, որ այս խմբից Դանիան արդեն նվաճել է աշխարհի առաջնության խմբային, իսկ Շոտլանդիան` որակավորվման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Անդրեաս Սկով Օլսեն, Դանիայի հավաքական, Կասպեր Հյուլման, Յակուբ Բրուն-Լարսեն, Շոտլանդիայի հավաքական, Ֆարերյան Կղզիների հավաքական