Դանիան և Շվեյցարիան ավելի մոտեցան Եվրոյին․ Դանիա 6։0 Ջիբրալթար, Շվեյցարիա 1։0 Վրաստան?
Եվրո-2020-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Դանիայի և Շվեյցարիայի հավաքականները տարան կարևոր հաղթանակներ։
Դանիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցում էր հետնապահ Ջիբրալթարի հետ և գնդակ գլորելով հաղթեց 6։0 հաշվով։ Եվրոպայի հյուսիսը ներկայացնող հավաքականի կազում դուբլի հեղինակ դարձան Ռոբերտ Սկովը և Քրիստիան Էրիկսենրը, իսկ Քրիստիան Գյութկերը, Մարտին Բրեյթվեյթը աչքի ընկան մեկ անգամ։
Իսկ Շվեյցարիայի հավաքականը Սենթ-Գալենում Վրաստանի հավաքականին հաղթեց ընդամենը 1։0 հաշվով, չնայած ստեղծած բազմաթիվ գոլային պահերին։
Հանդիպման միակ գնդակը 77-րդ րոպեին հեղինակեց Սեդրիկ Իտենը։
Այս հաղթանակներից հետո երկու թիմերն էլ ավելի մոտեցան Եվրոպայի առաջնության ուղեգրին, սակայն դեռ պատշոնապես չեն ամրագրել։ Վերջին տուորւմ D խմբի առաջատար Դանիան արտագնա հանդիպում կանցկացնի Իռլանիայիում, որին մենակ հաղթանակը դուրս կբերի Եվրո, իսկ Շվեյցարիան կհյուրնկալվի ակնհայտ հետնապահ Ջիբրալթարի հավաքականին։
# Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Շվեյցարիայի հավաքական