Դանիան շարունակում է ջարդել-փշրել մրցակիցներին🎥

Դանիան շարունակում է ջարդել-փշրել մրցակիցներին🎥

08/09/2021 - 00:48

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորկան փուլի 6-րդ տուրում Դանիայի հավաքականը F խմբի շրջանակում Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցեց Իսրայելի ընտրանու դեմ։

Կասպեր Հյուլմանի սաները հերթական հիանալի հանդիպումն անցկացրին` մրցակցին ջախջախելով 5: 0 հաշվով։

Դանիացիների կազմից մեկական անգամ աչքի ընկան Յուսուֆ Պոուլսենը, Սիմոն Կյայերը, Անդրեաս Սկով Օլսոնենն, Թոմաս Դիլեյնին, Անդրեաս Կորնելիուսը։

Հավելենք, որ Դանիայի հավաքականը հաղթել է իր բոլոր 6 խաղերում` գնդակների 22:0 հարաբերակցությամբ։

Այս խմբում կայացավ ևս 2 հանդիպում.

Ֆարերյան Կղզիներ 2:1 Մոլդովա

Ավստրիա 0:1 Շոտլանդիա

F խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Դանիա – 18 միավոր
  2. Շոտլանդիա – 11 միավոր
  3. Իսրայել – 10 միավոր
  4. Ավստրիա – 7 միավոր
  5. Ֆարերյան Կղզիներ – 4 միավոր
  6. Մոլդովա – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022