Դանիայի առաջնությունը վերսկսվել է ամենայուրահատուկ կերպով?
Ավելի քան երկու ամսի անց վերսկսվել է Դանիայի Սուպերլիգան։ Երեկ՝ մայիսի 28-ին, տեղի է ունեցել 21-րդ տուրից հետաձգված հանդիպումներից մեկը, որի շրջանակում «Օրհուսը» սեփական հարկի տակ մրցել է «Ռանդերսի» դեմ։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։
«Օրհուսի» ղեկավարությունը հետաքրքիր այլընտրանք է գտել երկրպագուների համար, որոնց մուտքը մարզադաշտ կորոնավիրուսի համաճարակի պատճառով դեռևս արգելված է։
Դանիական ակումբն աշխարհում առաջինը մարզադաշտում կառուցել է վիրտուալ տրիբունա, որը կազմված է եղել 22 հսկայական էկրաններից։ Այդ էկրանների միջոցով Zoom հավելվածի օգնությամբ կապ է հաստատվել ակումբի երկրպագուների հետ և հանդիպման ընթացքում նրանց պատկերը երևացել է տրիբուբաներում։ Ստացվել է բավականին յուրահատուկ և հետաքրքիր ակցիա։ Նշենք, խաղի տոմսերը եղել են անվճար։
Խաղն էլ իր հերթին ացնել է բավականին հետաքրքիր պայքարում։ Նախ 36-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Սիմոն Պիզինգերը դաշտի կենտրոնից՝ ավելի քան 40 մետր հեռավորությունից, գրավել է «Օրհուսի» դարպասը՝ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։ Տանտերերը պատրությունից փրկվել են միայն 92-րդ րոպեին։ Աչքի է ընկել Պատրիկ Մորտենսենը։
# Դանիայի Սուպերլիգա, կորոնավիրուս, Ռանդերս, Օրհուս