Դանիայի առաջնությունը սենսացիոն չեմպիոն ունեցավ 🎥
«Օրհուսը» պատմության մեջ 6-րդ անգամ ու 40 տարի անց դարձավ Դանիայի չեմպիոն։
Սուպերլիգայի 31-րդ տուրում Յակոբ Պոուլսենի գլխավորած թիմը մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Բրոնդյուին»` անհասանելի դառնալով մրակիցների համար։ Ակումբը 64 միավորով առաջին տեղում է։ Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Օրհուսը» 4 միավորով գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող «Միդտյուլանին»։
«Օրհուսը» նախորդ անգամ երկրի չեմպիոն դարձել էր հեռավոր 1986 թվականին։ Ակումբը նաև 38 տարի անց կմասնակցի Չեմպիոնների լիգային ու ամռանը պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Դանիայի Սուպերլիգա, Չեմպիոնների-լիգա, Օրհուս