Գրիմալդոյի հերթական ֆանտաստիկ գոլը. «Բայերը» գավաթի 1/8 եզրափակիչում է🎥
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բայերը» լրացուցիչ ժամանակում հյուրընկալվելիս 4:2 հաշվով թրիլերային հաղթանակ է տարել Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Պադերբորնից»։
58-րդ «Պադերբորնի» պաշտպան Ֆելիքս Գյոտցեն վերջին հույսի խախտման համար հեռացվել է դաշտից։
«Դեղագործները» տուգանայինի իրավունք են վաստակել, որը ֆանտաստիկ հարվածով դարպասի գրավմամբ եզրափակել է Ալեխանդրո Գրիմալդոն։
Ի դեպ, իսպանացի պաշտպանը խփել է կարիերայի 50-րդ գոլը։
Թվում էր, թե քանակական առավելություն ունեցող «Բայերը» կհաղթի, բայց 90-րդ րոպեին Ստեֆանո Մարինյոն խփել է տանտերերի պատասխան գոլը` խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
96-րդ րոպեին արդեն «Պադերբորնին» առաջ է մղել Սվեն Միխելը, սակայն 105+1-ին Ջարել Քուանսան վերականգնել է հաշվի հավասարակշռությունը` լուսատախտակին վառելով 2:2 հաշիվը։
Լևերկուզենյան ակումբը լրացուցիչ երկրորդ խաղակեսում տարածքային ու խաղային հսկայական առավելություն ուներ։ Կասպեր Հյուլմանի սաները, ի վերջո, մրցավարի ավելացրած ժամանակում երկու գոլ են խփել` կորզելով թրիլերային հաղթանակ։
«Բայերի» հաղթական գոլերը խփել են Իբրահիմ Մազան ու Ալեիշ Գարսիան։
Այսպիսով, «Բայերը» գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ է դուրս եկել, իսկ «Պադերբորնն» ավարտել է մրցելույթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am