Գրիլիշը 90+3-ին թրիլերային հաղթանակ է պարգևել «Էվերթոնին» 🎥
Գրիլիշը 90+3-ին թրիլերային հաղթանակ է պարգևել «Էվերթոնին» 🎥
06/10/2025 - 11:17

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Էվերթոնը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Քրիսթալ Փելասին»։

Հյուրերը 37-րդ րոպեին Դանիել Մունյոսի գոլից հետո առաջ են անցել հաշվի մեջ ու երկար ժամանակ պահում էին առավելությունը։

Այդուհանդերձ, մերսիսայդյան ակումբը կարողացել է comeback անել` կորզելով թրիլերային հաղթանակ։

Նախ` 76-րդ րոպեին Իլման Նդիայեն աչքի է ընկել 11-մետրանոցից, ապա` 90+3-ին Դևիդ Մոյեսի գլխավորած թիմի հաղթական գոլը խփել է Ջեք Գրիլիշը։

30-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում առաջին անգամ է աչքի ընկել։ Գրիլիշը վերջերս է «Մանչեսթեր Սիթիից» վարձավճարով տեղափոխվել «Էվերթոն»։

«Իրիսները» 11 միավորով 8-րդ տեղ են բարձրացել, «արծիվեները» 6-րդն են և ունեն 12 միավոր։

«Քրիսթալ Փելասը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում միակ ակումբն էր, որն անպարտելի էր։

Առհասարակ, ընդհատվել է Օլիվեր Գլասների գլխավորած թիմի` 19 խաղից բաղկացած անպարտելության տպավորիչ շարքը, որը լոնդոնյան ակումբի պատտմության մեջ լավագույն ցուցանիշն էր։

«Քրիսթալ Փելասը» նախորդ պարտությունը կրել էր ապրիլի 16-ին` 0:5 հաշվով զիջելով «Նյուքասլին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025