Գրիզմանի «կրակոցը», Մեսսիի ֆիրմային գոլը․ Բարսելոնան փորձում է վերականգնել դիրքերը🎥
Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Օսասունայի» դեմ։
Կատալոնական ակումբը ողջ խաղի ընթացքում ուներ լուրջ առավելություն և մրցակցին հաղթեց 4։0 հաշվով։
Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացեց Մարտին Բրեյթվեյթը, ով խառնաշփոթ իրավիճակում գրավեց մրակցի դարպասը, իսկ նախքան ընդմիջման գնալը՝ 42-րդ րոպեին, ձախ ոտքի հիանալի հարվածով իր թիմի առավելությունը կրկնապատկեց Անտուան Գրիզմանը։
57-րդ րոպեին Գրիզմանի փոխանցումից հետո աչքի ընկավ արդեն Ֆիլիպե Կոուտինիոն, իսկ 73-րդ րոպեին անհատական անցումից հետո բավականին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին, ով էլ դրեց հանդիպման վերջակետը։
Այս հաղթանակից հետո Ռոնալդ Կումանի սաները վաստակեցին 14 միավոր և բարձրացան 8-րդ հորիզոնական, իսկ «Օսասունան» 11 միավորով 15-րդն է։
# Անտուան-Գրիզման, Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Մարտին Բրեյթվեյթ, Ֆիլիպե Կոուտինիո