«Գրեմիոյի» պաշտպանի սարսափազդու վնասվածքը 🎥
Բրազիլիայի Ա սերիայի 7-րդ տուրում «Գրեմիոն» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Վիտորիային»։
70-րդ րոպեին տանտերերի պաշտպան Մարլոնը մրցակցի ֆուտբոլիստ Կայկի Գոնսալվեսի հետ բախման հետևանքով սարսափազդու վնասվածք է ստացել։
28-ամյա ֆուտբոլիստին խաղադաշտից հեռացրել են շտապօգնության մեքենայով։
Կատարվածից շոկի մեջ էին նույնիսկ մրցակցի ֆուտբոլիստները։
Նախնական տեղեկություններով` Մարլոնն ստացել է կոճի կոտրվածք։
Բրազիլացի պաշտպանը «Գրեմիոյում» հանդես է գալիս 2025թ. ապրիլից, 48 խաղում խփել է 2 գոլ, կատարել 4 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Eski Trabzonsporlu futbolcu Marlon’un ayağı kırıldı. pic.twitter.com/pHzre1NNXx
— Bordo-Mavi Duvar (@bordomavi_duvar) March 20, 2026