Գրանտ. «Ռոնալդուի ափսեում կար քինուա, ավոկադո և մի քանի խաշած ձու»
«Մանչեսթեր Յունայթեդի» չորրորդ դարպասապահ Լի Գրանտը պատմել է, թե, ճիշտ սննդակարգի տեսանկյունից, ինչպես է Կրիշտիանու Ռոնալդուն ազդում մանկունյական ակուկբի ֆուտբոլիստների վրա.
«Ուրբաթ երեկո է. մենք հյուրանոցում ենք։ Սովորաբար, ավարտելով ընթրիքը, մենք կարող ենք ուտել բրաունի, խնձորի թխվածք, քաստարդ (խմբ.` հատուկ կրեմ է, որը պատրաստվում է կաթից կամ սերուցքից, որին ավելացնում են ձևի դեղնուց և շաքարավազ) կամ էլ մեկ այլ բան, սակայն խաղացողներից ոչ մեկ դրանց ձեռք չտվեց։
Բոլորը նայո՞ւմ էին, թե ինչ կա Կրիշտիանու Ռոնալդուի ափսեում։ Նրա ափսեում կար քինուա (խմբ.` քինուա – հայերեն` սագախոտ. հացահատիկի տեսակ), ավոկադո և մի քանի խաշած ձու։
Այդ տղան հիանալի մարզավիճակում է։ Նա թիմում գրեթե լավագույն կազմվածքն ունի… ինձնից հետո»,- ծիծաղելով նշել է 38-ամյա դարպասապահը, ում խոսքերը մեջբերում է talkSPORT-ը։
Հավելենք, որ Լի Գրանտը 2018 թ. հուլիսից «Յունայթեդի» դարպասապահներից մեկն է, սակայն «կարմիր սատանաների» կազմում մինչ այս պահն անցկացրել է ընդամենը 2 պաշտոնական հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լի Գրանտ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ