Գվարդիոլա․ «Պետք է հաղթել, այլապես կհեռացնեն պաշտոնից»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Չելսիի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի պաշտոնանկության մասին։
«Յուրաքանչյուր մարզչից հաղթանակ են պահանջում։ Մարդիկ խոսում են ինչ-որ ծրագրերից, սակայն ծրագրեր գոյություն չունեն։ Պետք է հաղթել, այլապես կհեռացնեն պաշտոնից։
Երբ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները վերացվեն, հուսով եմ՝ ռեստորանում կհանդիպեմ Ֆրենկի հետ։
Չեմ քննադատում «Չելսիին», բայց բոլոր մարզիչների նկատմամբ համբերատար պետք է լինել։ Մենք՝ մարզիչներս, ձգտում ենք հնարավորինս շատ հանդիպումներում հաղթել։
Խոսել ինչ-որ ծրագրերից բարդ է։ Մեկ ամսվա ընթացքում կարող ես զրկվել այն ամենից ինչ ստեղծել էիր, եթե մրցակիցներդ ուժեղ են»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ Ֆրենկ Լեմպարդը «Չելսիի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2019 թվականի հուլիսին և ակումբի ղեկին անցկացրել է 84 հանդիպում՝ տանելով 44 հաղթանակ, ևս 15 խաղ ավարտվել ոչ-ոքի, իսկ 25 անգամ «կապույտները» պարտվել են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Պեպ Գվարդիոլա, Ֆրենկ-Լեմպարդ